09.07.2013|
11:53
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը վարպետության դասեր են անցկացնելու Երևանում: Մասնավորապես` հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում: